Քաղաքական

20.10.2022 15:50


ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ կգումարի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով. Զախարովա

ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ կգումարի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով. Զախարովա

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և Երևանին օգնություն ցուցաբերելը կքննարկվեն հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այժմ մշակվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նստաշրջանի անցկացման հարցը։

Բոլոր հարցերի վերաբերյալ որոշումները կկայացնեն Կազմակերպության ղեկավարները»,-նշել է Զախարովան։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը