Լրահոս

20.10.2022 13:36


Արմավիրի մարզում Lada Priora-ն Էջմիածին-Ոսկեհատ գյուղի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ

Արմավիրի մարզում Lada Priora-ն Էջմիածին-Ոսկեհատ գյուղի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Անդրանիկ Պապիկյանը իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Ոսկեհատ գյուղ տանող ճանապարհահատվածին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Գրիգոր Թեմուրյանն ու 26-ամյա Լյովա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը