Մեկնաբանություն

20.10.2022 10:24


Arabat Mirzoyevի գիքորությունը

Arabat Mirzoyevի գիքորությունը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տևական ժամանակ է, ինչ փորձում են հայ ժողովրդին համոզել/խաբել, որ հայ–թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են, և որ Թուրքիան կառուցողական է։ Դա, իհարկե, նրանց հերթական ստերից է, քանզի Նիկոլ Փաշինյանը բավարարել է թուրք–ադրբեջանական նախապայմանները կամ դրանց բավարարման փուլում է։

Թուրքիան չի թաքցրել ու չի թաքցնում, որ ունի նախապայմաններ և բաց խոսում է այդ մասին։ Պաշտոնական Անկարան մշտապես հայտարարել է, որ հայ–թուրքական հարաբերությունները կախված են հայ–ադրբեջանականից։ Ու քանի որ Ադրբեջանը միջանցք է պահանջում, ուստի իրենք կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Այս հարցին անդրադառնալով և հեռակա ձևով պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին՝ Արարատ Arabat Միրզոյանը Mirzoyevը ասել է հետևյալը․ «Ես չեմ թաքցնի, բանակցություններում Ադրբեջանը կամ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։ Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա երևի լավ կլինի` իր անունից ասի»։

Արարատ/Arabatը, փաստորեն, գիքորություն է արել։ Տան գաղտնիքն է հանել ջրի երես։ Նա, կամա թե ակամա, բացահայտել է նիկոլական քարոզչության բլեֆը Թուրքիայի մասով։ Միրզոյան/Mirzoyevն ասում է, որ Թուրքիան է պահանջում միջանցք և ըստ այդմ ունի նախապայմաններ։ Մինչդեռ քայլարածները փրփուրները բերաններին պնդում էին, որ Թուրքիան նախապայմաններ չունի, ու հենց ասում էինք, որ դրանք առկա են, անմիջապես ցույց էին տալիս այն հայտարարությունները, որոնք տարածվում էին Ռուբինյան–Քըլըչ հանդիպումներից հետո։ Այդ հայտարարություններում նշված էր, որ հայ–թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են։ Բայց դրանք ձևական հայտարարություններ էին ու նպատակ ունեին մոլորեցնել հայ ժողովրդին։

Նիկոլին այդ ձևական հայտարարությունը պետք էր, որպեսզի հղում անելու հնարավորություն ստանա՝ զուգահեռաբար բավարարելով թուրք–ադրբեջանական նախապայմանները։ Միրզոյան/Mirzoyevն ասաց, որ նման բան չկա՝ Թուրքիան նախապայմաններ ունի։ Նման ձևակերպում, թեկուզև չուզենալով ու լղոզելով, տվել է նաև ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ չկայացած դիջեյը։

Նիկոլենց այս մի փուչիկն էլ պայթեց, թեև այն վաղուց էր պայթած, պարզապես ոմանց համար էր այն մեծ և հաստ պատերով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը