Լրահոս

19.10.2022 18:58


Արշակունյաց պողոտայի մի հատվածը 2 ժամ փակ կլինի (տեսանյութ)

Արշակունյաց պողոտայի մի հատվածը 2 ժամ փակ կլինի (տեսանյութ)

Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։

Ոստիկանությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Այս խորագրի վերջին նյութերը