Լրահոս

19.10.2022 18:05


«Ռեալից» առաջարկ կար, բայց ես լսեցի սրտիս. Նեյմար

«Ռեալից» առաջարկ կար, բայց ես լսեցի սրտիս. Նեյմար

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչպես կարող էր 2013-ին «Սանթոսից» տեղափոխվել «Ռեալ»։

«Գիտեի այլ ակումբների կողմից հետաքրքրվածության մասին, բայց «Բարսա» տեղափոխությունն իմ երազանքն էր։ 2013-ին ես որոշեցի հեռանալ «Սանթոսից» և տեղափոխվել «Բարսելոնա»։ Շատ տարբերակներ ունեի, բայց մանկուց երազում էի «Բարսայում» խաղալու մասին։ Ես միշտ սրտիս թելադրանքին եմ հետևում։

Հիշում եմ, որ «Ռեալից» առաջարկ կար, մյուս տարբերակները չեմ հիշում։ Վերջին պահին ստիպված էի ընտրել «Ռեալի» և «Բարսայի» միջև, բայց լսեցի սրտիս ու ընտրեցի «Բարսելոնան»»,-Նեյմարի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը