Աշխարհ

18.10.2022 17:40


Կորեական BTS խմբի անդամները կզորակոչվեն բանակ

Կորեական BTS խմբի անդամները կզորակոչվեն բանակ

Կորեական BTS երաժշտական խմբի անդամները զինվորական ծառայություից չեն ազատվի, հայտնում է The Mirror-ը:

Big Hit Music լեյբլին պատկանող խմբի տարիքով ամենամեծ արտիստը՝ 29-ամյա երգիչ Քիմ Սեոկջինը կզինվորագրվի այս տարվա հոկտեմբերին վերջին`մենահամերգներն ավարտելուց հետո:

«Խմբի մյուս անդամները ծրագրում են զինվորական ծառայության անցնել՝ ելնելով իրենց անձնական ծրագրերի կատարման վերջնաժամկետներից»,-ասել է լեյբլը՝ հույս հայտնելով, որ BTS-ը կկարողանա շարունակել երաժշտական ​​գործունեությունը 2025 թվականին, երբ երաժիշտներն ավարտեն զինվորական ծառայությունը։

Հարավային Կորեայի գործող օրենսդրության համաձայն՝ 18-ից 28 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները պարտավոր են երկու տարվա զինվորական ծառայություն անցնել: Այլընտրանքային ծառայություն են անցնում ժողովրդական եւ դասական երաժշտություն կատարողներնն ու օլիմպիական չեմպիոնները։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը