Լրահոս

18.10.2022 14:50


Հրազդան-Լեռնանիստ ճանապարհին բախվել են BMW-ն, Volkswagen-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

Հրազդան-Լեռնանիստ ճանապարհին բախվել են BMW-ն, Volkswagen-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Հրազդան քաղաքից դեպի Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհին բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Գևորգ Պ․-ի վարած BMW մակնիշի, 37-ամյա Համլետ Գ․-ի վարած Volkswagen մակնիշի և 52-ամյա Նազար Մ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի և Volkswagen-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը