Քաղաքական

17.10.2022 17:05


Արևմուտքը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Զատուլին

Արևմուտքը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Զատուլին

Ուկրաինայով զբաղված Ռուսաստանի համար դյուրին չէ Կովկասում։ Սակայն իրերը պետք է անվանել իրենց անուններով։ Հստակ եւ հանրային գնահատականի բացակայությունը ռուսական կողմից առաջ է բերում հիասթափություն հայկական հասարակության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղկալ Կոնստանտին Զատուլինը՝ սեպտեմբերի 16-18-ին Հայաստան կատարած այցից հետո։

Նա նշել է, որ չէր կարող պարզապես չայցելել Հայաստան այժմյան բարդ իրավիճակում։ Նաեւ նշել է, որ շատերն են հաշտվել Հայաստանում քսան թվի պատերազմում կրած պարտության հետ, ինչը եւ հաստատում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա ամռանը։ Հայաստանում կարծում էին, որ խաղաղություն են ընտրում, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան ակնկալում են հայերից եւ Հայաստանից ԼՂ-ում ապրող հայրենակիցներից ամբողջական հրաժարում, եւ այդ մասին ուժի կիրառումով են հիշեցնում։

Խաղաղության պայմանագիրը եւ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան չի վերացնում ԼՂ կարգավիճակի խնդիրը, որի լուծման որոնումն արդեն երեսուն տարի պահպանվում է միջազգային օրակարգում։

«Հենց այսպես պետք է դրան վերաբերվել եւ հենց այսպես է դրան վերաբերվում Ռուսատանը, որքան ես հասկանում եմ, որ ուղարկել է իր խաղաղապահներին հակամարտության գոտի։ Ես հեռացա, իսկ Նենսի Փելոսին մնաց։ Սա դառը կատակ է։ Սակայն նա արտացոլում է այն իրավիճակը, որի պայմաներում Հայաստանի կառավարությունն ու նրան աջակցող շրջանակները փորձում են հարաբերություններ սերտացնել ԱՄՆ եւ Արեւմուտքի հետ, որպեսզի կարողանան հենարան ունենալ եւ երկրի ներսում, եւ դրսում։ Արեւմուտքը խաղում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ իր գլխավոր խնդիրը համարելով Ռուսաստանի որեւէ ազդեցության չեզոքացումը ռեգիոնում։ Եւ հասնում է այս առումով ավելի մեծ հաջողությունների՝ ընտրելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Բրյուսելյան հարթակը։ Առանց պատշաճությունների գործելով՝ Ադրբեջանը եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիան ըստ էության ստացել են լծակ, որով կարող են հարուցել հակառուսական տրամադրություններ դաշնակից Հայաստանում, որի իշխանությունները դեմ չեն Ռուսաստանի վրա բարդելու առկա դժվարությունները, այդ թվում նաեւ պատասխանատվությունը Ղարաբաղի հանդեպ։

Մոտենում ենք հանգուցալուծմանը։ Թե ինչպես կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, կախված կլինեն առաջիկայում կայացվելիք որոշումներից»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը