Լրահոս

17.10.2022 15:01


Եղվարդի խճուղու «Օլիմպավանի» հարևանությամբ բախվել են Ford Mustang և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ

Եղվարդի խճուղու «Օլիմպավանի» հարևանությամբ բախվել են Ford Mustang և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում Եղվարդի խճուղու «Օլիմպավանի» հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Սարգսյանի վարած Ford Mustang մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Աշոտ Սարգսյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, մինչ վարորդները դեպքի վայրում սպասում էին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին, Երևանի բնակիչ 59-ամյա Սամվել Ալոյանը իր վարած Dodge Challenger ավտոմեքենայով բախվում է Ford Mustang-ին։

Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Ford Mustang-ի վարորդ Ա․ Սարգսյանը «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տնօրենն է, Dodge Challenger-ի վարորդ Ս․ Ալոյանը «ՎԱՆ» թաղամասի անվտանգության պետն է, իսկ Opel Astra-ի վարորդ Ա․ Սարգսյանը «Աֆալան» ՍՊԸ-ում աշխատում է որպես

Այս խորագրի վերջին նյութերը