ԱՄՆ դեսպանատունը չի հերքել համացանցում տարածված փաստաթղթի իսկությունը՝ Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ
Օրերս համացանցում տարածվել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների վերաբերյալ մի փաստաթղթի լուսանկար, որտեղ կետ առ կետ ներկայացված էին բանակցությունների հիմնական դրույթները, ինչպես խաղաղության պայմանագրի կնքման, այնպես էլ ԼՂ բնակչության ու ադրբեջանական իշխանությունների շփումների, տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների բացման հարցերի վերաբերյալ։
Այդ կապակցությամբ Radar Armenia-ն հարցում է ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք համացանցում շրջանառվող փաստաթուղթը հենց բանակցային սեղանին եղածն է։
Դեսպանատնից պատասխանել են, որ ձեռնպահ կմնան բովանդակության վերաբերյալ մեկնաբանություններից՝ նշելով, որ բանակցությունները հետամուտ են խաղաղությանն ու ավելի լավ ապագային։
«Ձեռնպահ մնալով բովանդակության վերաբերյալ մեկնաբանություններից կամ մասնավոր դիվանագիտական հաղորդակցության քննարկումից՝ կարևոր է հիշել, որ բանակցությունները դինամիկ գործընթացներ են։ Դրանք սոցիալական հարթակներում չեն ընթանում։ Բանակցությունները վարվում են անձամբ, դեմ առ դեմ և տեղի են ունենում առաջնորդների միջև, որոնք հետամուտ են խաղաղության և ավելի լավ ապագայի՝ հանուն իրենց ժողովրդի։ Հենց այդ պատճառով էլ մենք շարունակաբար խրախուսել ենք երկու կողմերի առաջնորդներին հանդիպել և կշարունակենք դա անել՝ ձգտելով համապարփակ խաղաղության գործընթացի, որը շահեկան է տարածաշրջանի և այնտեղի ժողովուրդների համար»,-ասվում է լրատվականի հարցման պատասխանի մեջ։