Քաղաքական

17.10.2022 10:44

Առաջին փուլում կտեղակայվի մոտ 400 դիտորդ. ԵՄ-ն այսօր կհաստատի հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության մեկնարկը

Առաջին փուլում կտեղակայվի մոտ 400 դիտորդ. ԵՄ-ն այսօր կհաստատի հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության մեկնարկը

Երկուշաբթի Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպում կանցկացնեն ԵՄ 27 երկրների արտգործնախարարները: Հանդիպման օրակարգի շրջանակում ակնկալվում է, որ նախարարները «կանաչ լույս» կտան այն քաղաքացիական առաքելության մեկնարկին, որի նպատակն է օգնել լուծելու հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր ԱԳ նախարարները պետք է հաստատեն առաքելությունը։

«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ, սպասվում է, որ երկուշաբթի նախարարները կհաստատեն այս առաքելությունը»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան։

«Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում կտեղակայվի մոտ 400 դիտորդ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները երկու երկրների սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։

«Մենք անձնակազմը վերցնում ենք Վրաստանում մեր առաքելությունից՝ հիմնախնդրի հրատապության պատճառով»,-բացատրել է դիվանագետը։

Հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսվի հոկտեմբերին և կտևի երկու ամիս:

Մինչ այս հանդիպումը, վերջին անգամ Ալիևն ու Փաշինյանը բանակցություններ են վարել օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Միշելի մասնակցությամբ։ Այս հանդիպումից երկու շաբաթ անց ադրբեջանական կողմը լայնածավալ ագրեսիա է սանձազերծել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով հայկական ոկղմն ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։