Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ Էջմիածնից Երևան ճանապարհը բեռնատարների վարորդները փակել են (տեսանյութ)
Արդեն ժամից ավելի է Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում, ի նշան բողոքի մոտ 250-ից ավելի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում և բեռնատարներով փակել են ճանապարհը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պատճառը կշեռքներն են, որով բարձված ավտմեքենաները կշռվում են։ Ու եթե սահմանված չափից շատ է բարձված բեռնատարը, ապա վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։
Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում։