ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 145 մլն դրամի ժառանգություն է ստացել։
Tert.am-ի փոխանցմամբ՝ 2021–ին Եղիշե Կիրակոսյանը Երևանի Կենտրոն համայնքում բնակարան է ձեռք բերել, 2021–ի ավարտին բանկային հաշվին ունեցել է 712 հզր դրամ, տարեկան աշխատավարձը կազմում է 14 մլն 777 հզր դրամ, հորից ժառանգություն է ստացել 145 մլն դրամ (ժառանգության կարգով ստացված գույքը`այդ թվում՝ դրամական միջոցները): Վարկի մարման համար ծախսել է 9000 դոլար։ Նշենք, որ Եղիշե Կիրակոսյանի հայրը տնտեսագետ Գրիգոր Կիրակոսյանն է։
Ի դեպ, ըստ Եղիշե Կիրակոսյանի հոր՝ 2013–ի թվականի ունեցվածքի վերաբերյալ ներկայացված հայտարարագրի, Գրիգոր Կիրակոսյանը 2013–ի դրությամբ ունեցել 3 մլն 960 հզր դրամ, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ 2013–ի ունեցվածքի վերաբերյալ Գրիգոր Կիրակոսյանը հայտարարգիր ներկայացրել է, որովհետև այդ ժամանակ Եղիշե Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ էր, իսկ Գրիգոր Կիրակոսյանը՝ պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձ։
Եղիշե Կիրակոսյանը 2001–ին ևս մեկ բնակարան էր ձեռք բերել Կենտրոն համայնքում, որն առկա է հարկային տարվա ավարտին։ 2016–ին առանձնատուն և հողամաս են նվիրել Եղիշե Կիրակոսյանին, որոնք գտնվում են Աշնակում։ 2020–ին Mercedes- Benz է գնել։
Կինը՝ Քնարիկ Նազարյանը, աշխատում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում, տարեկան աշխատավարձը կազմում է 12 հզր եվրո։
Նիկոլական չինովնիկն արագ հարստացել է