Եվրամիությունը Հունաստանին Շենգենյան գոտուց դուրս հանելու մասին որոշում ընդունե՞լ է
«Financial Times» օրաթերթը գրում է, թե Եվրոպական Միությունը որոշում է ընդունել Հունաստանին դուրս հանել Շենգենյան համաձայնագրից։ Նման որոշման հիմք է հանդիսացել հունական իշխանությունների անկարողությունը՝ խոչընդոտել Թուրքիայից և այլ երկրներից անօրինական ներգաղթյալների մուտքը, որոնք ձգտում են տեղափոխվել ու բնակություն հաստատել Եվրամիության երկրներում։
Եվրախորհրդարանում Դանիայի չափազանց աջ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Մորտեն Մեսերշմիտը աջակցել է ԵՄ այս նախաձեռնությանը, քանի որ կարծում է՝ Հունաստանը Եվրոպայի համար շատ խնդրահարույց երեխա է։
«Հունաստանի միջոցով դեպի եվրագոտի ներթափանցող շատ անօրեններ ազատ տեղաշարժվում են ամբողջ Եվրոպայով, ինչը հղի է ծանր հետևանքներով։ Այնպես որ, պետք է կտրուկ դադարեցնել այդ հոսքը, իսկ եթե Հունաստանը չի կարողանում կարգավորել այս հարցը, ապա հարկավոր է նրան հրաժեշտ տալ»,–նշել է Մեսերշմիտը։