Քաղաքական

14.10.2022 09:23


Աստանայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը