Մեկնաբանություն

13.10.2022 15:12


Հայաստանն ու Արցախը՝ աշխարհաքաղաքական աճուրդում

Հայաստանն ու Արցախը՝ աշխարհաքաղաքական աճուրդում

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ստանձնել է Հայաստանում հակառուսական քաղաքականության ղեկավարի դերը։

2018–ի մայիսից մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ն ընկած ժամանակահատվածում դա արվում էր հետ ու առաջ քայլերով։ 2020–ի նոյեմբերի 9–ից մինչև վերջերս Նիկոլը ռուսամոլ էր խաղում, բայց երբ հասկացավ, որ անձնական անվտանգության երաշխիքներ չի կարող ստանալ Մոսկվայից, անմիջապես թռավ իր բնական տերերի՝ արևմտաթուրքական տերերի գիրկը։

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանն ու Արցախը հանել աշխարհաքաղաքական աճուրդի։ Գնորդներ հայտնվել են՝ ի դեմս Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի։ Այս երեքին միավորում է Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարելու մոտիվացիան։

Երեքն էլ ուզում են ռուսական գործոնը զրոյացնել Արցախում, Հայաստանում և տարածաշրջանում։ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի, բայց հանուն Ռուսաստանի դեմ արվող քայլերի՝ կարող է «չնկատել» թուրք–ադրբեջանական աքցանում հայերի հայտնվելու հեռանկարը։ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը աշխարհաքաղաքական մեծ խաղերում տաշեղի պես կթռնեն, բայց դա ո՞ւմ է հետաքրքիր։

Նիկոլ Փաշինյանի շահն այս պատմության մեջ անձնական է։ Ինքը Ռուսաստանի դեմ սահակաշվիլիություն անելուց հետո ծլկելու տեղ է ստանալու արևմտաթուրքական ուժերից։ Ինչպես որ 2008–ի մարտի 1–ին իր կողքիններին տարավ կրակի բերան, 10 զոհի ու հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ ու թռավ, այնպես էլ հիմա է պատրաստվում նույնն անել, բայց այս անգամ կրակի բերանի մեջ հայտնվելու է ամբողջ Հայաստանը։ Նիկոլին դա չի հետաքրքրում։ Ինքն իր թալանածը վայելելու և կաշին փրկելու հարցերն է լուծում՝ համաձայնելով հակառուսական քաղաքականության դրոշակակիրը դառնալ Հայաստանում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն արագացնում է գործընթացները Ռուսաստանին մեղադրելով Հայաստանին դավաճանելու համար։ Մակրոնը դա անում է հայերի համար ականջահաճո բառապաշարով ու տոնայնությամբ։

Մակրոնը լավ գիտի, որ ո՛չ ինքը, ո՛չ Բայդենը որևէ բանով Հայաստանի անվտանգությունը չեն ապահովելու, բայց նպաստում է հայ–ռուսական կապերի խզմանը, այսինքն՝ փլուզում է անվտանգության փխրուն միջավայրը։ Մակրոնն ու իր ամերիկյան ղեկավար Բայդենն ուզում են, որ Պուտինն ու Ռուսաստանը տուժեն, որ մեր տարածաշրջանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ, որ վերջում Մակրոնն ասի, որ Ֆրանսիան օգնել է հայերին՝ նավեր ուղարկելով մեր լեռները, որպեսզի վերջին հայ փախստականներին տեղ հասցնի, իսկ Փելոսին էլ մի լավ արտասվել է՝ հայերի ջարդերի մասին լսելով։ Ինչպես ասում են՝ ոչինչ անձնական, միայն բիզնես։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը