Քաղաքական

13.10.2022 08:56


Իշխանական պատգամավորները հերթական պագևավճարները կստանան․ «Հրապարակ»

Իշխանական պատգամավորները հերթական պագևավճարները կստանան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ նախագահի՝ Մոսկվա գործուղման ընթացքում նրա պարտականությունները կատարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ պատգամավորներին պարգեւատրելու կարգադրություն է ստորագրել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի», սակայն ո՛չ հավելված կա եւ ո՛չ էլ պարզ է, թե որ պատգամավորներին, որքան ու ինչի համար են պարգեւատրում։

Ընդդիմադիրները մեզ ասացին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար, ավելին` իրենց աշխատավարձն ամեն ամիս խիստ կրճատված է փոխանցվում` բացակայությունների հիմքով: Իսկ թե ինչու է ԱԺ ղեկավարությունը պարգեւատրում իշխանական պատգամավորներին, ովքեր նիստերի օրակարգն արագ գլխառադ են անում, մի քանի ժամում սպառելով բոլոր հարցերը՝ հեռանում, գիտեն միայն իրենք՝ ՔՊ-ականները»:

Այս խորագրի վերջին նյութերը