Քաղաքական

12.10.2022 17:04


Արայիկ Հարությունյանը երկու օր հյուրանոցում նստած՝ սպասում էր, թե երբ կարողանա հանդիպել Փաշինյանին. Ագնեսա Խամոյան (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը երկու օր հյուրանոցում նստած՝ սպասում էր, թե երբ կարողանա հանդիպել Փաշինյանին. Ագնեսա Խամոյան (տեսանյութ)

«Մարդը, ով 2018 թվականին հայտարարում էր, որ Արցախի հարցով ինչպիսի լուծում էլ լինի, ժողովուրդ ջան, գալու եմ զեկուցեմ, նաև Արցախը Հայաստանի հետ հավասար բանակցային սեղան վերադարձնելու մասին էր խոսում և չէր մոռանում նախկիններին մեղադրել, Ստեփանակերտի հրապարակում հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հիմա 180 աստիճանով տարբեր տեսակետներ է հայտնում: Նա մի բան էլ մատ է թափ տալիս հասարակության, արցախցիների վրա, որ սա է, բավարարվեք սրանով և որևէ ավել ակնկալիք չեք կարող ունենալ»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով իշխանությունների գործելաոճին և հատկապես վերջին շրջանում նրանց որդեգրած քաղաքականությանաը:

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, թե էլ Հայաստանը ռեսուրս չունի ապահովելու արցախցիների անվատնգությունը, պատգամավորը նշեց. «Բա, որ 2018 թվականին գալիս էիք իշխանության, դուք չգիտեի՞ք, որ Արցախի հարց գոյություն ունի: Դուք պատասխանատվություն եք, չէ՞, ստանձնել արցախցիների, հայաստանցիների առաջ և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների առջև, իսկ հիմա հայտարարում են, որ սա է, բավարարվեք: Հիմա ես ակնկալում եմ, որ սրան ի պատասխան արցախցիներն իրենց ձայնը կբարձրացնեն»:

Ագնեսա Խամոյանը նաև անդրադարձավ այսօր տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպմանը և ընդգծեց. «Այսօր, ի դեպ, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արցախից մնացած 25 տոկոսի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը, ով երկու-երեք օր հյուրանոցում սնտած սպասում էր, թե երբ կարողանա հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը