Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև։
94 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրվեց ու իրականացվեց Հայոց ցեղասպանությունը։ Մեր ժողովրդի մի հսկայական հատվածը սառնասրտորեն ոչնչացվեց։ Եվ այսօր Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժառանգների ու ողջ հայության համար ցեղասպանությունը ոչ միայն անցյալի իրողություն է, այլև ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս։
Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն ո՛չ ժողովուրդների հիշողության մեջ, ո՛չ էլ պատմության դատարանի առաջ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է։
Հայ ժողովուրդը միայնակ չէ ցեղասպանության հանցագործության դատապարտման հարցում։ Հիշատակի այս պահին մեր անկեղծ շնորհակալությունն ենք հղում այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում։ Աջակցություն ենք հայտնում պատմական ճշմարտության համար պայքարող այն թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը։ Մենք բազմիցս նշել ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ և Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը մեր երկկողմ հարաբերությունների հաստատման նախապայման չէ։
Հայոց ցեղասպանության դասերը ժամանակին ուսանելի չեղան։ Անցած տասնամյակների ընթացքում մշակվել են ժխտողականության ու ցեղասպանության ուրացման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ։ Ժխտել ցեղասպանությունը՝ նշանակում է մոռացության մատնել մարդկության դեմ ուղղված հանցանքն ու ճանապարհ բացել նմանօրինակ նոր ոճիրների համար։ Այսօր, երբ աշխարհն ականատեսն է մարդատյացության, ազգայնամոլության ու անհանդուրժողականության նոր դրսևորումների, առավել քան կարևորվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններին ողջ մարդկության միասնական ու հստակ արձագանքը։ Եվ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ցանկանում եմ, որ այլևս ոչ մի ժողովուրդ չապրի նման ողբերգություն։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր անմեղ զոհերից յուրաքանչյուրն ունի իր անունը, ընտանիքն ու պատմությունը, իսկ հանցագործությունն էլ' իր հստակ պատասխանատուներին՝ նախապատրաստողներից մինչև իրականացնողներ։ Դեռևս պատմված չեն այդ ողբերգության բյուրավոր պատմություններ։ Չնայած կատարված հսկայական աշխատանքին, աշխարհին պիտի ներկայացվեն Հայոց ցեղասպանության բազմաթիվ վավերագրերը, վկայություններն ու փաստական իրողությունները։
Հայոց բազմադարյա պատմությունը լի է հերոսական, ու նաև կորուստների և արարման էջերով։ Այժմ, երբ կերտում ենք մեր նորօրյա պետականության, մեր երիտասարդ ազատության նոր կենսագրությունը, դրանով իսկ փաստում ենք, որ կարող ենք ինքներս մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել ու բացառել նման հանցագործությունների կրկնությունը։