Ծանր կացությունը աշխարհաքաղաքական իրավիճակով բացատրելը իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից. Արշակ Սրբազան
Եկեղեցին երբեք պետության հետ համագործակցությունից չի հրաժարվել, ընդհակառակը՝ դա եղել է նրա գործունեության առանցքային ոլորտներից մեկը: Եվ երբ իշխանությունները իրենց գործունեությամբ վկայում են պետությունը և ազգային ինքությունը պահպանելու և զորացնելու իրենց հանձնառությունը՝ Եկեղեցին միշտ իրենց զորակից է և աջակից: Այս մասին MediaHub-ի հետ հարցազրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը:
-Սրբազան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և որքանով այն հաղթահարելու հարցում կարող է դերակատարում ունենալ եկեղեցին:
-Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը ծայրահեղ ճգնաժամային է: Ժամանակագրական լայն կտրվածքով Եկեղեցու դերակատարությունը ազգային կյանքում արտացոլված է մեր պատմության մեջ, որը ներառում է ինչպես պայքար նվաճողների, այնպես էլ ինքնությունը խարխլող ներքին թշնամիների դեմ:
Այսօր ևս եկեղեցին չի շեղվել իր գործունեության այս ուղեծրից:
-Եկեղեցին անջատ է քաղաքականությունից, բայց, այդուհանդերձ, հեղինակությունը մեծ է և այդ պատճառով է, որ շատերը եկեղեցուն մեղադրում են, որ երկրի համար այս ծանր օրերին պասիվ կեցվածք ունի: Դուք համաձա՞յն եք, որ պասիվ է հոգևոր դասը և եթե ոչ, ապա ինչո՞ւ հանրության համար տեսանելի չէ դա:
-Նախ, ճիշտ ձևակերպումն այն է, որ ոչ թե եկեղեցին է անջատ քաղաքականությունից, այլ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից: Այլ հարց է, որ եկեղեցին երբեք իշխանության հասնելու համար քաղաքականությամբ չի զբաղվում, ինչը գերազանցապես ներեկեղեցական դիրքորոշման արդյունքն է:
Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, զուտ պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական գործընթացներ, քանի որ դրանց մեջ ուղղակի շոշափվում է մեր գոյության խնդիրը:
Ես չեմ կարող միանշանակ գնահատական տալ հոգևոր դասի պասիվության կամ ակտիվության վերաբերյալ, որովհետև հանրության համար տեսանելիությունը բավական պայմանականություններ ունի: Հոգևոր դասը անում է ինչ կարող է:
-Վեհափառ Հայրապետը նախաձեռնել էր ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպումների ձևաչափ, որը, սակայն, երկար կյանք չունեցավ ու արդյունավետ չեղավ: Ո՞րն էր պատճառը:
-Նախագահների հետ հանդիպումները տակավին ավարտված չեն և պետք չէ վաղաժամ գնահատականներ տալ:
-Հայաստանն ու Արցախը հայտնվել են գոյաբանական սպառնալիքների առջև: Իրավիճակը ավելի քան լուրջ է. ըստ շրջանառվող լուրերի, այսպես կոչված խաղաղության պայմանագրում Արցախի հայությունն անվանվում է էթնիկ բնակչություն ու ազգային փոքրամասնություն, որոշ ՔՊ-ականններ անգամ համեմատում են թալիշների հետ: Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը, ինքնությունը պահելու միջոց, ի՞նչ պետք է անել:
-Ասեկոսեների շրջապտույտի մեջ չհայտնվելու համար, զերծ կմնամ շրջանառվող տարբեր լուրեր մեկնաբանելուց, քանի դեռ պաշտոնական փաստաթուղթ շրջանառության մեջ չի դրվել:
Պետության պահպանության մանդատը պատկանում է իշխանություններին: Ժողովուրդը նրանց է ընտրել և վստահել է երկրի պահպանությունը և անվտանգությունը. մեր խնդիրների հասցեատերը իշխանություններն են: Եթե ի վիճակի չեն պահպանել, պետք է քաջություն դրսևորեն և իրենց տեղը զիջեն այնպիսի ուժերի, որոնք ի վիճակի կլինեն պետությունը պահպանել:
Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությունը, անդառնալի կորուստները ու ձախողումները աշխարհաքաղաքական իրավիճակով բացատրելը իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից, առավել ևս որևէ մխիթարություն չի բերում ժողովրդին:
Իշխող ուժի պատգամավորների կողմից Արցախի հայությանը թալիշների հետ համեմատելու փաստը մեզ հայտնի չէ:
Իրավիճակից դուրս գալու ելքը մատնանշելու համար, նախ և առաջ պետք է տիրապետել գործընթացների ամբողջական պատկերին և տեղյակ լինել այն նպատակներին, որ հետապնդում է պատասխանատու ուժը: Հակառակ դեպքում, ստիպված պիտի լինենք մեր դատողությունները կառուցել ենթադրությունների հիման վրա: Այնուամենայնիվ, միանշանակ է, որ պետք է ազգային առողջ ուժերի համախմբում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար:
-2018-ից հետո իշխանության ու եկեղեցու միջև, մեղմ ասած, խորը անհամաձայնություն է։ Բայց գուցե սա այն պահն է, որ համագործակցելը կարևոր է և պետք է փորձել ձեռք մեկնել։
-Եկեղեցին երբեք պետության հետ համագործակցությունից չի հրաժարվել, ընդհակառակը դա եղել է նրա գործունեության առանցքային ոլորտներից մեկը: Համագործակցության նպատակը եղել է պետության ամրապնդումը և զորացումը:
Երբ իշխանությունները իրենց գործունեությամբ վկայում են պետությունը և ազգային ինքությունը պահպանելու և զորացնելու իրենց հանձնառությունը՝ Եկեղեցին միշտ իրենց զորակից է և աջակից: