Կարծիք

12.10.2022 12:26


Բրյուսովի համալսարանի շենքն ուզում է Գռզոն սեփականաշնորհել

Բրյուսովի համալսարանի շենքն ուզում է Գռզոն սեփականաշնորհել

Բրյուսովի համալսարանը 10 օր ունի փրկության համար: Հենց այդքան ժամանակից պիտի միացնեն Մանկավարժական համալսարանին և համալսարանականներին տեղափոխեն այլ շենք: Ունեցածս ինֆորմացիայի համաձայն՝ Թումանյան 42-ում գտնվող շենքը պիտի տան ՔՊ-ական պատգամավոր, ամբողջ կյանքում գործարարությամբ զբաղված Գռզոյին: Չստորադասելով որևէ այլ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակները՝ անժխտելի է, որ Բրյուսովի համալսարանի պատրաստած մասնագետները մի քանի անգամ ավելի լավ են տիրապետում իրենց մասնագիտությանն ու խորքային գիտելիքներ ունեն: Մանկավարժականի ուսանողությունը միշտ էլ մեծմասամբ զիջել է իր որակներով, և հիմա այս տգետների իշխանությունը ավելի քան 80 տարվա պատմություն և ավանդույթներ ունեցող բուհը պատրաստվում է փակել:

Իսկ ինչու՞ Սարյան-Մոսկովյան խաչմերուկի շենքը հյուրանոց չդարձնել․․․ Դե տուրիստական, գինու փողոց է դարձել այդ հատվածը. ի՞նչ վատ գաղափար է որ: Գռզոն կամ այլ գործարար լավ փող կաշխատեն, նաև կկիսվեն Փաշինյանի հետ, այդպիսով հողատուի մեջքը կպահեն:

Իմ աղբյուրն ինձ փոխանցել է նաև, որ կառավարությունը որոշում է կայացրել Բրյուսովի համալսարանը, Ֆիզկուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին:

Դե Ֆիզկուլտուրան ու լեզվաբանությունը շաաաատ «համահունչ» են:

Ըստ այս տարվա ընդունելության տվյալների, Մանկավարժական համալսարանի բազմաթիվ ֆակուլտետներ ունեցել են 0 ընդունելություն, իսկ Բրյուսովի պատկերը ոգևորիչ է:

Ինչպես մեզնից խլում են մեր հայրենիքը, այդպես էլ խլում են կրթական ավանդույթները:

Դե տգետ հասարակությանը կառավարելն ավելի հեշտ է...

Կոչ եմ անում իմ լրագրող գործընկերներին թեմային անդրադառնալ և փորձել կանխել...

#savebrussov

Հասմիկ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը