Լրահոս

15.09.2011 12:04


Շաբաթ օրը Երևանում կկայանա օգնության հավաք խելագարված զինվորի ծնողներին

Շաբաթ օրը` սեպտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 9-ին երևանցի մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում կազմակերպում են հավաք` ի օգնություն Ասկերանի զորամասում խելագարված զինվոր Հովհաննես Վարդանյանի ծնողների:

Հավաքի մասնակիցներին թռուցիկների տեսքով կբաժանվեն Հովհաննեսի ընտանիքին օգնելու նպատակով բացված հաշվեհամարի տվյալները:

Հավաքի մասնակիցները կկարողանան իրենց օգնությունը տրամադրել զինվորի հորը` Վարդան Վարդանյանին, որը կլինի այնտեղ:

Հովհաննես Վարդանյանի մասին տեսանյութը.

http://www.youtube.com/watch?v=kltNRmTe2TI

Այս խորագրի վերջին նյութերը