Մեկնաբանություն

12.10.2022 12:03


Նիկոլ Փաշինյանի հակառուսական միտինգի բուն նպատակը

Նիկոլ Փաշինյանի հակառուսական միտինգի բուն նպատակը

Հայաստանում հակառուսական հիստերիա է բարձրացել։ Պետական ու ոչ պետական եթերներից, սորոսական փողերով սնվող կայքերից, այլ տեղերից հնչում է հակառուսական հայհոյանք։ Հայհոյողները քիչ են, բայց աղմուկն է բարձր, քանզի այն պետական, ավելի ճիշտ՝ իշխանական հովանավորություն է վայելում։

Նիկոլ Փաշինյանը թուրքական 5–րդ շարասյան բացահայտված ներկայացուցիչներ արմանբաբաջանյաններով միտինգ է կազմակերպում Գյումրիի 102–րդ ռազմաբազայի դիմաց՝ «ՀԱՊԿ–ից» դուրս կարգախոսով։ Մյուսներին ուղարկում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց միտինգ անելու և Ուկրաինային սատարելու։

Երեկ էլ Նիկոլն անձամբ մի քանի հոգանոց հակառուսական միտինգ էր հրավիրել կառավարության շենքում՝ հանդիպելով ու իր կողքը նստեցնելով հակառուսական գործիչներին՝ քաղաքաՏգետ Լևոն Շիրինյանին, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող ու Շուշիում Վազգենի արձանի պղծմամբ հիացող Արամ Սարգսյանին, Իլհամ Ալիևի երկրպագու Տիգրան Խզմալյանին, Նատալիայի ծաղրածու ամուսնուն, սութի հեղափոխական Դավիթ Սանասարյանին, մի ապաչի–հնչակի, անհայտ ծագման մի թրաշով տղայի։ Սրանց մեծ մասն ամենօրյա ռեժիմով Ռուսաստանին է հայհոյում ու այդ ընթացքում հյուրընկալվում Նիկոլին։ Թերևս նոր առաջադրանքներ ստանալու համար։

Նիկոլն այս գործում, անշու՛շտ, միայնակ չէ։ Նա արևմտաթուրքական ուժերի հետ համատեղ է գործում, քանզի հակառուսական արշավի հիմնական շահառուները նրանք են։

Արևմտաթուրքական ուժերին անհրաժեշտ է, որպեսզի ռուսական զինված ուժերը դուրս գան Արցախից ու Հայաստանից, ինչպես նաև Ռուսաստանը լքի մեր տարածաշրջանը։ Դրանից հետո դոմինանտային դեր կունենա թուրքական աշխարհը։ ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան հնարավորություն կստանա միջին Ասիայում ու Հյուսիսային Կովկասում նոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Սա Արևմուտքի բուն խնդիրն է։

Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի, բայց հանուն հակառուսական մեծ ծրագրի չի նկատի Հայաստանի ու Արցախի վերացումը և հայերի կոտորածը։

Ինչ վերաբերում է Նիկոլի մոտիվացիային, ապա նա իր անձնական անվտանգության հարցերն է լուծում, կաշին է փրկոում։ Ինքը հակառուսական քայլերն իրականացնում է՝ շատ լավ հասկանալով, որ վնասելու է Հայաստանին ու Արցախին, բայց այդուհանդերձ գնում է այդ ճանապարհով։ Դա այն գինն է, որը Նիկոլը վճարում է՝ հետագայում փախուստի տեղ ունենալու համար։ Նա Հայաստանի ու Արցախի գնով սեփական հարցերն է լուծում։

Նիկոլը գիտի, թե ինչ է բերել ու բերելու մեր երկրի գլխին։ Դրա համար էլ արևմտաթուրքական ուժերի «պասով» «էս գլխից» ամեն ինչ ուզում է գցել Ռուսաստանի գրպանը, որպեսզի հետագայում ապաստան գտնի Արևմուտքում և օգտագործվի որպես հակառուսական գործիք։ Ահա՛ թե ինչու է Նիկոլը հակառուսական միտինգ անում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը