«Ի՞նչ անենք, ուրախանա՞նք, որ մեր տղաներին կոտորեցին». հերոսի մայրը՝ Աննա Հակոբյանին (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, աբսուրդ է համարում ադրբեջանցիների հետ խաղաղության լեզվով խոսելը:
«Ջերմուկում, Վարդենիսում տեղի ունեցած դեպքերը վառ ապացույցն են նրա, որ պատերազմից հետո ոչինչ չի արվել՝ ո՛չ ՀՕՊ ունենք, ո՛չ դիրքերն են կահավորված: Դրան զուգահեռ՝ խաղաղության օրակարգ առաջ քաշելը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,-168TV-ի «Ռեվյու»հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ «Հայ կանանց մեռելային լռությունը» վերնագրով հոդվածին, նա նշեց, որ դրա նպատակն էր նախ՝ մեղքը բարդել ուրիշի վրա, երկրորդ՝ հանրության ուշադրությունը շեղել կարևոր իրադարձություններից.
«Այն ժամանակ էլ արեց այդպիսի կոչ, դրան հաջորդեց, ինքներդ գիտեք՝ ինչ, հիմա նորից այդ օրակարգը բերվում է առաջ, այստեղից հետևություն՝ միգուցե նորի՞ց պետք է սպասենք գործողությունների զարգացման, ես չգիտեմ, բայց այն, որ ճնշում է գործադրվում կանանց վրա, փաստ է: Դա ավելի շատ մեզ էլ է վերաբերում, որ մենք չկանգնեցինք իր կողքին, ու դրա պատճառով տղաները մնացին մենակ: Ի՞նչ գործ ուներ ինքը բունկերում, չէ՞ որ բունկերում, ըստ տրամաբանության, պետք է լինեն այն մարդիկ, ովքեր ինչ-որ ռազմավարություն են մշակում, բայց չպետք է այնտեղ լինեն քաղաքացիական անձինք, դա անթույլատրելի բան էր»:
Աննա Հակոբյանը հոդվածում գրել էր. «Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը, և կամ՝ իր հերոսների հետևից հետմահու լացելն է»:
Մեր զրուցակիցը նկատեց. «Այսինքն՝ ի՞նչ անենք, չլացե՞նք, ուրախանա՞նք, որ իրենց քաղաքական ամբիցիաների պատճառով իրենք տարան այդքան տղաների կոտորեցին: Ախր, դա բնաջնջում էր: Մենք ի՞նչ դեմոգրաֆիկ պատկեր ենք ունենալու: Այսինքն՝ չսգանք, ուրախանանք ինչի՞ համար, ինչի՞ վրա ուրախանանք: Ամեն կերպ փորձ է արվում նսեմացնել բանակի արածը, ցույց տալ, որ պետք չէ հայրենասիրություն դրսևորել, չպայքարել հողի համար: Որտե՞ղ պետք է մարդիկ ապրեն: Բա ի՞նչ անենք: Ամեն օր մետր-մետր առաջ են գալիս, տղաներն այնտեղ ամեն սանտիմետրի համար էին կռվում: Շուտով մենք ունենալու ենք մի պատկեր, որ Տիգրանաշենն են տանելու, Վարդենիսից են տանելու, Տավուշից են տանելու, հետո ի՞նչ՝ մնալու է Երևա՞նը: Ասում են՝ մենք չունենք ռեսուրս՝ Արցախը պահելու, բա վաղը ինչի՞ ռեսուրս չենք ունենալու, միայն Կասկա՞դն ենք պահելու, թե՞ մոլերը ու սրճարանները»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։