ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ի զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում մի քանի հարցադրումներ է արել։
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումները.
1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջև։ Ուստի կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ և միանշանակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է և արդյո՞ք նա պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից։
2. Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, և դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի և հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջևանում։ Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի ընտրությունը:
3. «Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները և ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի և Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը։ Կցանկանայի իմանալ, թե ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվ պայքարու՞մ էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ, թե՞ այսօր, երբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ այլ հանցագործություններ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ։
4. Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում։ Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի և ռեսուրսների որոշիչ ազդեցությունը։
5. Արդյոք կա՞ ըմբռնում, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է։ Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, և երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն. Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին»,-հայտարարել է Արմեն Գևորգյանը։
Արմեն Գևորգյանը 5 հարց է հնչեցրել ԵԽԽՎ-ում