Քաղաքական

11.10.2022 09:27


Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը