Քաղաքական

10.10.2022 18:50


Մեր զոհված տղերքի անունները չհրապարակելու նպատակը իրական զոհերի թիվը թաքցնելն է. Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)

Մեր զոհված տղերքի անունները չհրապարակելու նպատակը իրական զոհերի թիվը թաքցնելն է. Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)

Մեր զոհված տղերքի անունները չհրապարակելու հիմնական նպատակը իրական զոհերի թիվը թաքցնելն է: Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասյ տեսակետը հայտնեց «Երիտասրադի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:

«Անունները հրապարակելու դեպքում ամեն ինչ ավելի բաց է լինում, և իրենց հնարավորությունը իրական թիվը թաքցնելու նվազում է: Ինչ էլ լինի նպատակը՝ սա խայտառակություն է, սա ամոթ է, քանի որ հանրությունը իրավունք ունի անուն առ անուն ճանաչելու այն տղերքին, որոնք ընկել են հայրենիքի պաշտպանության համար, որպեսզի հարգեն այդ տղերքի հիշատակը, խոնրահվեն այդ տղերքի առաջ: Սա սահմանափակվում է իշխանությունների անհասկանալի, անտրամաբանական քաղաքականության հետևանքով»,-ասաց Հարությունյանը:

Մեր զրուցակցի խոսքով, ցինիզմի է վերածվում, երբ իշխանություններն ասում են՝ մենք չենք թաքցնում, ուղղակի չենք հրապարակում:

«Այդ կերպ անարգում են զոհերի ընտանիքներին, հարազատներին, բոլոր նրանց, ովքեր կանգնած են սահմանին, որովհետև վաղը կարող է նրանք լինեն այդ իրավիճակում և նրանց անունը նույնպես իշխանությունների կողմից չհրապարակվի: Ես տեսնում եմ այստեղ մեր զինվորների, կամավորների պոստում կանգնած տղերքի մոտիվացիայի նվազեցման շարժառիթ իշխանությունների կողմից»:

Հարությունյանը նշում է, որ իշխանությունների վարած քաղաքականության հետանքով տղաների զոհվելը վերածվում է ոչ թե հայրենիքի համար, այլ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանին կինն էր նախկինում ասում, «հանուն ոչնչի»:

«Այդ տղաները գնում, զոհվում են, իսկ իշխանությունները ստորագրությունով տալիս են այն հողերը, որոնց համար զոհվել են այդ տղերքը: Մեր երկրում տրամաբանությունը փոխվել է հայրենիքի, երկրի, խրամատի, սահմանի: Խրամատը տեղափոխվել է մայրաքաղաք, մեր թշնամին ամենուր է»:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը