Լրահոս

10.10.2022 15:27


30-ամյա վարորդը Մատենադարանի մոտ Nissan-ով բախվել է կայանված Mercedes-ին, ապա էլեկտրասյանը․ կա վիրավոր

30-ամյա վարորդը Մատենադարանի մոտ Nissan-ով բախվել է կայանված Mercedes-ին, ապա էլեկտրասյանը․ կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Գ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում Մատենադարանի հարևանությամբ բախվել է Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Հ․-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո Տիգրան Գ․-ն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով Տիգրան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը