Մեկնաբանություն

10.10.2022 14:40


Թուրքական նախագիծ․ Ամուլսարից մինչև Գյումրի

Թուրքական նախագիծ․ Ամուլսարից մինչև Գյումրի

Երեկ Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի դիմաց ցույց էր կազմակերպվել։ Եվ սա այն դեպքում, երբ արցախահայության անվտանգությունը ռուս խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ–թուրքական սահմանը նույն 102–րդն է պահում։

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը ոչ միայն Արցախի, այլ նաև իր իսկ անվտանգության երաշխավորը չէ։ Մեր երկիրն այժմ գոյություն ունի զուտ ռուսական ու իրանական գործոնի և մեր տարածաշրջանում առկա փխրուն հաշվեկշռի շնորհիվ։

Եվ այս ապայմաններում, Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ և Թուրքիայի հետ համատեղ ջանքերով տեղի է ունենում Ռուսաստանի դեմ ակցիա։ Առայժմ այդ ակցիան միջնորդավորված է ՀԱՊԿ–ով, բայց դե բոլորի համար էլ պարզ է, որ արևմտաթուրքական ուժերը խնդիր են դրել մեր տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին ու նիկոլենց քայլերը հենց այդ ուղղությամբ են իրականացվում։

Գյումրիում տեղի ունեցած հակառուսական ակցիայի մասնակիցներն էին նախկին ու ներկա իշխանությունների մի շարք հաճախորդները՝ Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Տիգրան Խզմալյանը, Ազատ Արշակյանը։ Նրանց հետ էին նաև սորոսականները, մասնավորապես՝ Լևոն Բարսեղյանը։

Ուշագրավ է, որ թուրքական նախագծի մաս են կազմում նաև Ամուլսարի «պահպանակները»՝ Թեհմինե Ենոքյանը, Գարեգին Միսկարյանը։ Սրանք Ամուլսարի հանքի շահագործման դեմ էին ու, իբր, պաշտպանում էին Ջերմուկը։ Հիմա Ջերմուկը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ, բայց Ջերմուկի համար, իբր, ուշագնաց լինողները հայտնվել են․․․ Գյումրիում։ Ամուլսարի հանքի դեմ սրանք պայքարում էին, որպեսզի Հայաստանի տնտեսությունը տուժի, պետական բյուջե լրացուցիչ փող չմտնի ու մեր բանակի թիկունքային հնարավորությունները չմեծանան։ Դա Թուրքիային ձեռնտու բան էր։

Թուրքիային ձեռնտու է նաև ռուսական ռազմաբազայի հեռացումը Հայաստանից, քանզի դրանից հետո թուրքական ռազմաբազայի համար տեղ կբացվի Հայաստանում կամ էլ՝ Հայաստանն ընդհանրապես կվերանա։ Այ հենց այդ նախագծի համար էլ Ամուլսարի «պահպանակները», արմանբաբաջանյանները, տիգրանխզմալյանները Գյումրիում միջոցառում են իրականացրել՝ նախապես ԱԺ–ում հանդիպելով ոչ պակաս «պահպանակ» Անդրանիկ Քոչարյանի հետ։

Թուրքական 5–րդ շարասյունը ոչ միայն ազատորեն գործում է Հայաստանում, այլ նաև Նիկոլ Փաշինյանի հետ իրականացնում է թուրքական նախագիծ։ Նիկոլն էլ, մյուսներն էլ իրենց անձնական խնդիրներն են լուծում՝ Հայաստանի ու Արցախի գնով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը