Գրեթե կասկած չկա, որ մերձավորարևելյան անկայունությունը կարող է տեղափոխվել Կովկաս. Ռուսաստանը պետք է չուշանա. Ստանիսլավ Տարասով
Ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումներին և դրանց արդյունքներին, հրապարակել է «Անդրկովկասում Ռուսաստանի համար ամենակարևորը չուշանալն է» վերտառությամբ վերլուծական հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի (ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ-Tert.am) հետ քառակողմ հանդիպումից հետո Եվրախորհուրդը հայտարարություն է տարածել, որում խոսվում է անդրկովկասյան երկու հակամարտող պետությունների սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին: Այն կսկսի աշխատել այս ամիս, մանդատի ժամկետը սահմանափակվում է երկու ամսով։ Միաժամանակ հատուկ ընդգծվում է, որ «Հայաստանը համաձայնել է աջակցել քաղաքացիական առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել դրա հետ այնքանով, որքանով դա կվերաբերի իրեն»։ Սա նշանակում է հետևյալը. թեև Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, չնայած Ռուսաստանի դիվանագիտական ջանքերին՝ դա վերափոխելու ինչ-որ համաձայնության, Եվրոպական խորհրդի առաքելության հայտնվելու մասին որոշումը կայացվել է առանց Մոսկվայի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդների նման առաքելություն ստեղծելու գաղափարը բարձրաձայնել էին Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի՝ Եվրամիությունից համապատասխան մանդատ ունեցող երեք արտգործնախարարները՝ անցյալ տարվա հունիսին Անդրկովկաս կատարած այցի ժամանակ։
Պատահական չէ, որ Մոսկվայի անորոշ հայտարարությունների ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ողջունել է Եվրոպական խորհրդի արարքը՝ այն կապելով «համապարփակ խաղաղ գործընթացում» նոր ազդակի հետ։ Նման արձագանքը կարելի է հասկանալ, քանի որ տարածաշրջանում հայտնվում են նոր դերակատարներ, որոնք հնարավորություն են ստանում ամրագրել իրենց ներկայությունը տարածաշրջանում և անմիջականորեն մասնակցել երկարաժամկետ հակամարտության կարգավորմանը՝ խաղաղ համաձայնագրի կնքմամբ։ Սա հենց այն քաղաքական դիվիդենտն է, որը Արևմուտքին հնարավորություն է տալիս հաջող պայմաններում «կառչել տարածաշրջանից»:
Այս առումով Երևանի և Բաքվի դիրքորոշումները ինտրիգային են թվում։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը 1991 թվականի սահմաններում, ինչը ենթադրում է նրա համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Բաքվի վերահսկողությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) գործունեությունը վերակենդանացնելու նրա համառ փորձերն ավարտվում են ԵՄ առաքելության հայտնվելու մասին միջանկյալ որոշմամբ, որը ցույց է տալիս հայկական անկլավի ճակատագիրը և նրա կարգավիճակը միջազգային երաշխիքների ձևաչափով որոշելու մտադրությունը՝ Եվրամիությունից մասնակցությամբ, իհարկե։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաքելության գործունեությանը նրա համաձայնությունը վկայում է, որ Բաքուն պատրաստ է ԵՄ համակարգման ներքո որոշել անկլավի կարգավիճակը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի անառարկելի ներառումն Ադրբեջանի կազմ։ Հակառակ դեպքում Բաքու-Երևան երկխոսությունը կբացառվեր։
Ավելին, ձևավորվող գործընթացի տրամաբանությունը տարածաշրջանային իրավիճակի օրակարգ կմտցնի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության կամ նրանցից բացի եվրոպական խաղաղապահ կորպուսի հայտնվելու հարցը։
Եթե Բաքուն իսկապես երկխոսության գնա Ստեփանակերտի հետ, ինչպես ասում է Հայաստանի վարչապետը, ապա հավանական է, որ Ադրբեջանը Մոսկվայի հետ քննարկումների ժամանակ ձգտի ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով սահմանային հանձնաժողովի հերթական նիստը նախատեսված է հոկտեմբերի վերջին Բրյուսելում։ Այստեղից էլ հիմնարար բնույթի եզրակացություն. հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները սցենարային բնույթ են կրել։ Այժմ նման դեպքերի կրկնության վտանգը հասցված է նվազագույնի։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ: Մոսկվան ասում է, որ շարունակում է «մատը զարկերակի վրա պահել տարածաշրջանում, թեև Բրյուսելն իր աչքի առաջ «սեփականաշնորհում է» հակամարտության գոտում ռուսական բոլոր խաղաղության համաձայնությունները։
Բրյուսելը նույնիսկ իր վրա է վերցնում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային խնդիրների լուծումը, թեև ԽՍՀՄ փլուզման հիմնական քարտեզները Մոսկվայի տրամադրության տակ են։ Սակայն երևանյան որոշ փորձագետներ պատասխանում են, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի 1919-1920 թվականների քարտեզներով, իսկ միգուցե Վերսալի խաղաղության կոնֆերանսում Բաքվի ու Երևանի ներկայացրած տարբերակով։ Հայ փորձագետները պնդում են, որ «Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային սահմաններից՝ իրեն ճանաչելով որպես Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) իրավահաջորդ՝ ընդունելով համապատասխան սահմանադրական ակտը։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կորոշվի առանց Ռուսաստանի մասնակցության, ինչը որոշակի պայմաններում կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին և Թուրքիային։
Պատահական չէ, որ այս իրավիճակում նյարդայնացել է Թեհրանը։ Այսպես կոչված Պրահայի փոխզիջումներից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանդես եկավ հայտարարությամբ. «Հայաստանի և Իրանի սահմանը գրավելու համար Ադրբեջանի հարձակումը, եթե իրականացվի, Կովկասում մեծ աշխարհաքաղաքական պատերազմի սկիզբ կլինի։ Ցանկացած քայլ, որը կասկածի տակ է դնում Իրանի անվտանգությունը, կհանգեցնի մեր միջամտությանը»։
Ճիշտ է, դժվար է ասել, թե ինչու է Իրանում այնպիսի տպավորություն, որ Բաքուն պատրաստվում է զավթել Հայաստանի տարածքի մի մասը։ Կա մի գործոն, որն անհանգստացնում է իրանցիներին՝ սա «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման հնարավորությունն է՝ ճանապարհ, որը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։
Թեհրանը մտավախություն ունի, որ կարող է կտրվել Հայաստանից, և այդ ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի դերը կմեծանա ոչ միայն Անդրկովկասում։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները շատերի համար անսպասելի ընթացք են ստանում. ակնհայտ է դարձել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետաքրքրության աճը:Միևնույն ժամանակ, ավելի հստակ տեսանելի են դարձել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության ուրվագծերը. Ռուսաստանի ոտքերի առաջ, փորձագետներից մեկի խոսքերով, «սկսել են նետել կոտրված ապակիները, որոնց վրայով քայլելը վտանգավոր է»: Ավելին, գրեթե կասկած չկա, որ մերձավորարևելյան անկայունությունը հնարավոր է տեղափոխվի կովկասյան տարածաշրջան։ Ուստի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների դինամիկան Մոսկվայի օրակարգում է դնում այնտեղ ազդեցության ոլորտների վերաբաշխման խնդիրը։ Հիմա գլխավորը չուշանալն է»։

Աղբյուրը՝ tert.am