Լրահոս

10.10.2022 07:05


Արագածոտնում բախվել են Porsche Cayenne-ը և «ԶԻԼ»-ը․ վերջինս կողաշրջվել է, կան զոհեր և վիրավորներ

Արագածոտնում բախվել են Porsche Cayenne-ը և «ԶԻԼ»-ը․ վերջինս կողաշրջվել է, կան զոհեր և վիրավորներ

Հոկտեմբերի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:30-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Շամիրամ գյուղի վարչական տարածքում, բախվել են Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։ Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածները վարորդներն են, վիրավորներն էլ՝ Porsche Cayenne-ի վարորդի հարազատները։

Այս խորագրի վերջին նյութերը