Լրահոս

09.10.2022 09:40


Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ

Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բագրատունյաց 2/8 հասցեում գտնվող հոսթելում։ Պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել։

Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Այս խորագրի վերջին նյութերը