ՀՅԴ-ն արմատական փոփոխությունների համար առաջարկներ է ներկայացրել
Վճռականորեն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելոյթներում տեղ գտած խիստ վտանգավոր և հակազգային դիրքորոշումներն ու մոտեցումները, և այդ հիմքով Պրահայում ևրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայտարարում ենք.
– ՀՀ վարչապետը և իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը և չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի շահերը։
– Միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կոպիտ ոտնահարմամբ, մասնաւորապես ուժի կիրառման և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրավման պայմաններում՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ ցանկացած գործընթացի նախաձեռնում և իրականացում անընդունելի է։
– Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին համապատասխան և այն սակարկման ենթակա չէ։
– Հայաստանի Հանրապետությունը որևէ պարագայում չի կարող հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորի կարգավիճակից։ Նման քայլը անխուսափելիորեն կհանգեցնի Արցախի հայաթափմանն ու արցախահայության հայրենազրկմանը։
Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավատարիմ կը մնան իրենց ստանձնած մանդատին ու պարտավորություններին և հետևողական կը լինեն հռչակված սկզբունքների հիման վրա Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում։
Կո՛չ ենք ուղղում հայ ժողովրդին չտրվել իշխանության կողմից սերմանվող պարտվողական տրամադրություներին, չհուսահատվել, համախմբվել ազգային ուժերի շուրջ և բեկում մտցնել իրավիճակի մէջ։ Դա ենթադրում է արմատական փոփոխություններ երեք հիմնական ուղղություններով.

ա) Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով համահայկական զորաշարժի իրականացում,
բ) պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծում,
գ) կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցութեան ապահովում:
Այս առաջնահերթ խնդիրների լուծումը հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը վայելող ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորման դեպքում։
Մենք վճռական ենք, հստակ պատկերացնում ենք մեր անելիքները և կոչ ենք անում միասնական պայքարի։