Քաղաքական

08.10.2022 19:47

Արցախում ինքնաբուխ հանրահավաք է. ցասումը սկսված է, դրա դեմն առնելը դժվար է. պատգամավոր (տեսանյութ)

Արցախում ինքնաբուխ հանրահավաք է. ցասումը սկսված է, դրա դեմն առնելը դժվար է. պատգամավոր (տեսանյութ)

Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է սկսվել, տրվում է հանուն Արցախի պաշտպանության շարժման մեկնարկը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ուղղակի հիմա մեր իշխանությունները պետք է դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին և հակառակվեն Նիկոլի վարչախմբին, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում իրենք Նիկոլի հետ են ևիրենք էլ Նիկոլի հետ կնիքը դնում են Արցախի հանձնման: Իրենք այդ մի տարբերակն ունեն, այլևս սուտ է` Նիկոլի հետ խոսեն, բանակցեն և այլն, և այլն, հենց հիմա պետք է դուրս գան, իջնեն Վերածննդի հրապարակ և կանգնեն ժողովրդի կողքը»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ժողովուրդը Արցախում հակառակվում է նիկոլին, և շատ լավ հասկանում է, որ իրենցից է կախված ամեն ինչ և կարող է հակառակվել և Նիկոլին, և միջազգային հանրությանը, որպեսզի պաշտպանի իրենց տունը, տեղը, հայրենիքը:

«Մենք միջազգային հանրությունից ազդակներ չենք ստացել, միայն Նիկոլից ենք լսում , որ միջազգային հանրությունը սա կամ նա է պահանջում: Ցասումը սկսված է և կարծում եմ, որ դրա դեմն առնելը դժվար է, մարդիկ իրենց տունն են պաշտպանում»,-հավելեց Հակոբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։