Լրահոս

08.10.2022 19:02


Երևանի Բագրատունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել, հայտարարբել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Երևանի Բագրատունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել, հայտարարբել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Այս խորագրի վերջին նյութերը