Լրահոս

15.09.2011 09:03


Սաուդյան արքայազնին մեղադրել են բռնաբարության մեջ

Սաուդյան արքայազնին մեղադրել են բռնաբարության մեջ

Ինչպես գրում է «The New York Times»–ը, իսպանական դատարանը վերսկսել է սաուդյան արքայազն՝ Սաուդյան Արաբիայի թագավորի եղբորորդի ալ–Վալիդի նկատմամբ դատական գործը՝ կապված բռնաբարության հետ։

Սաուդյան ղեկավարի հարազատին մեղադրում են 2008թ.–ին Իբիցում 20–ամյա ֆոտոմոդելին բռնաբարելու համար։

Արդեն երկար ժամանակ հարուցված քրեական գործի մասին ավելի վաղ ոչինչ չէր հաղորդվում։ Իբիցի դատարանում 2010թ.–ին ապացույցների բացակայության հիմնավորմամբ գործը փակվել էր, սակայն վերջերս դատարանի որոշումը բողոքարկվել էր և հիմա քննությունը վերսկսվել է։

Ինչպես պատմել է ֆոտոմոդելի փաստաբանը, ում անունը չի հաստակեցվում, բռնաբարությունը տեղի է ուենցել արքայազնի զբոսանավում։ Աղջիկը պնդում է, որ իրեն հրավիրել են զբոսանավով զբոսնելու, երբ նա  ակումբում հանգստանլիս է եղել, իսկ հետո սկսել են թմրադեղեր տալ ու բռնաբարել։ Գործի փակման հիմք է դրձել այն փաստը, որ  բժշկական փորձաքննությունը աղջկա վրա բռնաբարության հետքեր չի հայտնաբերել։

Վերքաննիչ դատարանը, սակայն, մատնացույց է անում, որ բժշկական փորձաքննության համաձայն՝ աղջկա օրգանիզմում հայտնաբերվել են սերմնաբջիջներ և հանգստացնող դեղերի հետքեր։ Դատավորի կարծիքով՝ դա բավարար հիմք է տալիս գործը վերսկսելու համար։ Աղջկա փաստաբանը ողջունել է դատավորի  այս որոշումը։

Արքայազն ալ Վալիդայի ներկայացուցիչ Հեբա Ֆատանին իր հերթին պնդում է, որ արքայազնի  հասցեին բոլոր մեղադրանքները «առաջինց մինչև վերջին խոսքը ստահոդ են»։ Նա պնդում է, որ ալ Վալիդը երբեք չի հանդիպել հայց ներկայացրած աղջկա հետ և, ավելին, 2008թ.–ին ընդհանրապես Իբիցում չի եղել։ Ֆատանիի խոսքերով՝ գոյություն ունեն փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ տեղեկատվությունը, բացի  դա, այդ ամենը  կարող են վկայել արքայազնի ընկերները։

Արքայազն ալ–Վալիդը համարվում է աշխարահի ամենահարուստ մարդկանցից մեկը։ «Forbes» ամսագրի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում արքայազնը զբաղեցնում է 26–րդ տեղը՝ 19,6 մլրդ դոլար  կարողությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը