Մեկնաբանություն

05.10.2022 13:44


Աննախադեպ հանցագործություն

Աննախադեպ հանցագործություն

Նիկոլ Փաշինյանի ուղղակի մասնակցությամբ և ցուցումով հայ–ռուսական և ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունները ոչ թե իջել են 1991–ից այս կողմ ընկած ժամանակահատվածում արձանագրված պատմական նվազագույն մակարդակի, այլ վերածվել են թշնամականի։

Հանրային հեռուստատեսությամբ, «Հավաստի աղբյուրի» թերթոնի և մյուս քարոզչագործիքների միջոցով Ռուսաստանը մեղադրվում է 2016–ի քառօրյա, 2020–ի 44–օրյա պատերազմների հրահրման և Հայաստանին պարտության տանելու մեջ։

Ուշագրավն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ներկայացվում որպես թշնամիներ։ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի թշնամի հայտարարված է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը, ըստ «Հավաստի աղբյուրի», ռուսական ծավալապաշտության զոհեր են։

Սա աննախադեպ հանցագործություն է մեր պետականության ու հայ ժողովրդի դեմ։

Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ է բերել ու բերելու Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի գլխին ու նախապես փորձում է մեղավոր նշանակել։ Նա, հանուն սեփական կաշվի փրկության, Հայաստանը ներքաշել է Արևմուտք–Ռուսաստան հակադրության տիրույթ, դարձրել կռվախնձոր՝ համաձայնելով նոր որակի հակառուսական Սահակաշվիլի դառնալ։

Նիկոլ Փաշինյանի հաշվարկն այն է, որ սահակաշվիլիություն անելու դիմաց ինքը հնարավորություն կստանա փախչել ու ապաստան գտնել որևէ արևմտյան երկրում։ Բայց ունենալո՞ւ են նման հնարավորություն նրա թիմակիցները։ Բնականաբար՝ ո՛չ։ Նա կրակի բերան տանելու ու հետո թռնելու ժամանակ երբեք չի մտահոգվում թիմակիցների ճակատագրով։ 2008թ․ մարտի 1–ի դեպքերը վկա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը