Մեկնաբանություն

04.10.2022 16:00


Նիկոլ Փաշինյանը վերացնում է ընտրությունները և բացում քաղաքական ցնցումների ճանապարհը

Նիկոլ Փաշինյանը վերացնում է ընտրությունները և բացում քաղաքական ցնցումների ճանապարհը

Հակաիշխանական թերթոն «Հայկական Թուրքական ժամանակի» գլխավոր խմբագրի և «թունդ ընդդիմադրի» կարգավիճակներում հանդես եկող Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է ընտրակեղծիքների մասին ու «աչոկներ» հավաքել՝ այդ թեմայով բոցաշունչ ելույթներ ունենալով:

Ուշագրավ է, որ իշխանության գալուց հետո նա «մոռացավ» ընտրակեղծիքների թեման: Չկա՛ որևէ դատապարտված՝ ընտրակեղծիքների հոդվածով:

Հարցն այն չէ, որ ընտրակեղծիքներ մինչև 2018 թվականը չեն եղել: Հանրության մոտ միշտ ողջամիտ կասկած է եղել, որ ընտրությունները կեղծվել են ընտրակաշառքների, վարչական-կրիմինալ ռեսուրսի, ԿԸՀ-ի գործունեության, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, կեղծ անձնագրերի, կրկնաքվեարկությունների և այլ միջոցներով: Բայց հարցն այն է, որ դրանց մասին խոսող Նիկոլը որևէ քայլ չի արել դրանք բացահայտելու և բացառելու ուղղությամբ: Դա է պատճառը, որ կա նաև ողջամիտ կասկած՝ ընտրակեղծարար գործիքակազմը Նիկոլը չի վերացրել դրանք սեփականաշնորհելու և իր օգտին աշխատացնելու համար:

Օրերս պարզ դարձավ, որ Նիկոլը ոչ միայն չի պայքարում ընտրակեղծիքների դեմ, այլ վերացնում է ընտրական ինստիտուտն ընդհանրապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջրկելով իր ընտանեկան թերթոնի աշխատակցին, որին նա պատգամավոր էր դարձրել բացառապես իրեն հավատարիմ շան պես ծառայելու և մտածելու կարողություններից զուրկ լինելու համար: Խոսքը «մեծն սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանի մասին է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամին, խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավորին, «Հայկական Թուրքական ժամանակի» կիսագրագետ լրագրողին ԿԸՀ ղեկավար դարձնելը նշանակում է, որ Հայաստանում ոչ թե կեղծվելու են ընտրությունները, այլ ընտրություններ պարզապես չեն լինելու: Նիկոլը փորձում է ընտրությունները, բառիս բուն իմաստով, վերածել թվանկարչության: Վահագն Հովակիմյանն այն տեսակն է, որ կընթերցի ցանկացած թիվ, որը կհրահանգի Նիկոլը:

Սեփական կաշին փրկելու խնդրով մտահոգված Նիկոլը կուսակցականին նշանակում է ԿԸՀ ղեկավար, ինչն աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Հետո էլ ասում են, թե նա դեբիլ է ու չի կարողանում հեռանկարային ծրագրեր մշակել: Երբ որ հարցը վերաբերում է իր անձնական շահին ու աթոռին, Նիկոլը հեչ էլ դեբիլ չէ, լավ էլ հաշվում է ու «էն գլխից» քայլեր իրականացնում: Այլ բան, որ նրա քայլերն ու հաշվարկները ՀՀ շահերի դեմ են:

ԿԸՀ-ն կուսակցականացնելով՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանության ձևավորումը նույնիսկ տեսականորեն չի լինելու ընտրությունների միջոցով: Եվ սա այն մարդն էր, որը հայտարարում էր, թե, իբր, 2018-ից հետո այլևս ժողովրդին է վերադարձվել իշխանությունը և կեղծիքներ այլևս չեն լինելու:

Իրականությունն այն է, որ Նիկոլը ոչնչացնում է ընտրական համակարգն ու ճանապարհ բացում ցնցումային քաղաքական գործընթացների համար: Նա պատրաստ է Հայաստանի ու արյան գնով սեփական կաշին փրկել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլին հեռացնելը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Մինչև Նիկոլը չհեռացվի, Հայաստանն ապրելու շանս չի ունենալու:

Հայկ Ուսունց

Հ.Գ. 2018-ի «հեղափոխական» օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետական կառավարման համակարգում պետք է հայտնվեն միայն արժանավորները: Խոսում էին մերիտոկրատիայի հաստատման ու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից հրաժարվելու մասին: 2018-ի իշխանափոխությունից հետո արեցին հակառակը:

Մեր երկիրը հիմա կառավարվում է «Հայկական Թուրքկական ժամանակի» կադրային բազայի, «Հավաստի աղբյուր» ծածկանվան տակ թաքնվելու ու այդ թերթոնի մուտիլովկայական աշխատելաոճի միջոցով:

Նիկոլը պաշտոնները բաժանում է բացառապես խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Իր թերթոնի կիսագրագետներին պաշտոնների է նշանակում, իր ընտանիքի անդամներին փողի ու մանդատի տեր է դարձնում:

«Հեղափոխական» փարիսեցիությունը հենց սա է որ կա:

Այս խորագրի վերջին նյութերը