Քաղաքական

04.10.2022 12:08

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումների մասին մասնակիցներից մեկի մեկնաբանության նկատմամբ վերաբերմունք ավելի կոռեկտ կլինի հարցնել Մայր Աթոռից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հնչեցրած հայտարարությանը, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը՝ Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ, սպառված է:

Ինչ վերաբերում է Փաշինյանի ընտանեկան թերթում՝ ՀԺ-ում երեկ հրապարակված հոդվածին` որտեղ, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության, ներկայացվել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից, ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքեցին.

«Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։