Ժնևում այսօր նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այս մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,-ասել էր Հունանյանը: