Քաղաքական

01.10.2022 21:34


Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում, հնարավոր է, հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

«Հնարավոր է, որ Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ»,-հայտարարել է Էրդողանը:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ևս չի բացառել Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը