Քաղաքական

29.09.2022 14:48

Ադրբեջանական մաքսակետեր Կապանում. ինչպես նախազգուշացումը դարձավ իրականություն (տեսանյութ)

Ադրբեջանական մաքսակետեր Կապանում. ինչպես նախազգուշացումը դարձավ իրականություն (տեսանյութ)

2021 թվականի արտահերթ ընտրությունների նախաշեմին համացանցում տարածվում էին հոլովակներ, որոնք նկարագրում էին իրավիճակներ, որոնք հնարավոր է տեղի ունենան, եթե ՔՊ-ն մնա իշխանության: Ստորև առաջարկում ենք վերհիշել այդ հոլովակներից մեկը:

Կապան քաղաքում հայկական ավտոմքենաներին կանգնեցնում են ադրբեջանական ուժերը և պահանջում փաստաթղթերը: Հիշեցնենք, որ ընտրություններից ամիսներ անց Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհին, հետագայում արդեն Սյունիքի մի քանի այլ հատվածներում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։