Լրահոս

14.09.2011 10:15


Գալուստ Սահակյանը հերքում է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելու լուրը

Գալուստ Սահակյանը հերքում է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելու լուրը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «7օր»–ի հետ զրույցում հերքել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերը։

–Մեզ մոտ ամեն օր ասել են, ասում են և ասելու են, որովհետև այդպիսին է մեր քաղաքական մթնոլորտը,–նկատել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը,–մեր վարչապետերի համար(առաջին վարչապետից սկսած) երկրորդ օրվանից ասել են՝ հրաժարական է տալու, նորն է գալու։ Այսօր որևէ քաղաքական խնդիր չկա, որպեսզի կարողանանք վերլուծություններ կատարել այդ ուղղությամբ։

Գ. Սահակյանն ընդգծել է նաև, որ կարող է վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունից ինչ–որ հիմնարկի տնօրեններ, ինչ–որ մարդիկ բողոքում են, բայց իրենք կարողացել են որոշակիորեն գործոն հանդիսանալ, որպեսզի ճգնաժամը լայն տարածում չունենա Հայաստանում, և այսօր էլ տնտեսական որոշակի զարգացումեր կան։

–Սա այն է, ինչն ապահովում է վարչապետի աշխատանքը,–ընդգծել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը