Մեկնաբանություն

29.09.2022 11:27


Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը

Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը

Նիկոլ Փաշինյանը մշտապես փորձում է սեփական մեղավորությունն ու պատասխանատվությունը գցել այլոց վրա։

«Ես ի՞նչ կարող էի անել»․ սա՛ է նրա գործելաոճը։

Նա Արցախի գլխին պատերազմ ու պարտություն բերեց՝ փակուղի մտցնելով բանակցային գործընթացը և հնարավորություն տալով թուրք–ադրբեջանական տանդեմին դիմել զենքի օգնությանը։ Նիկոլն այնպես էր փչացրել ամեն ինչ, որ աշխարհը լռությամբ արձագանքեց ադրբեջանաթուրքական ագրեսիային։ Նիկոլն այդ ամենը բացատրեց այն բանով, որ, իբր, շատ վատ ժառանգություն է ստացել։

«Ես ի՞նչ կարող էի անել»,– արդարանում էր Նիկոլ Փաշինյանը և փորձում «մակարոնեղեն» կախել իրեն հավատացողների ականջներից։

44–օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը պարտվեց ու իր հետ պարտության տարավ մեր երկրին։ Նրա կասկածելի ու անգրագետ որոշումների համադրության արդյունքում ողբերգական հետևանքներ եղան։ Նիկոլը կրկին մեղքը գցեց այլոց վրա։ Ըստ նրա՝ մեղավոր էին գեներալները, զինվորները, նախկինները, Պուտինը, մյուսները, բայց ոչ ինքը։

«Ես ի՞նչ կարող էի անել»,– դեմագոգիկ նախադասությունն էր օգտագործում ինքը ու մինչև հիմա նույն «լադի» մեջ է։

Պատերազմից հետո նա վախեցած ու շոկի ենթարկված հասարակությանը խաղաղություն խոստացավ։

Նրա խոստացած «խաղաղության դարաշրջանը» նոր զոհեր ու ավերածություններ է բերում։ Երեկ հերթական զոհերն ունեցանք։ Եվ ահա սեփական կաշին փրկելու համար նա արդեն նոր մեղավորներ է նշանակում՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ–ը (ուշադրությո՛ւն դարձրեք․ նա երբեք չի մեղադրում Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ եթե մի պահ մեղադրում է Ալիևին, ապա շատ արագ ինքնախմբագրվում է ու մեղադրանքների սլաքներն ուղղում այլ տեղ)։

Նիկոլը Հայաստանում հիմա հակառուսական հիստերիա է բարձրացրել, որպեսզի թաքցնի իր հանցավոր անգործությունն ու կասկածելի դիվանագիտությունը։

Անգործությունն ու բանակն անտերության մատնելը Նիկոլը փորձում է բացատրել, թե բա՝ ես պատրաստ եմ զենք գնել, բայց ՀԱՊԿ–ն ու Ռուսաստանը թույլ չեն տալիս, քանզի ՀՀ–ն ՀԱՊԿ–ի անդամ է։

«Ես ի՞նչ կարող եմ անել», – ասում է նա ու հակապետական քայլերի գնում։

Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա ասուլիսով պայթեցրեց Փաշինյանի փչած հերթական փուչիկը։ ՀՀ 2–րդ նախագահը հայտարարեց, որ իրենք միշտ էլ կարողացել են ՌԴ–ից բացի զենք ձեռքբերել նաև այլ երկրներից ու նույնիսկ օրինակ բերեց, որ Ղարաբաղյան 1–ին պատերազմի ժամանակ իրենք եվրոպական երկրներից են զենք գնել։ Ըստ նրա՝ զենք գնելու անկարողությունը սուտ է։

Այնպես որ «Հայկական Թուրքական ժամանակ» թերթի ոճով տարածվող նիկոլական ստերին պետք չէ հավատալ։ Եթե ինքն ուզենա զենք գնել, ապա բոլորը, այդ թվում՝ ՌԴ–ն կվաճառեն ու ոչ մի խնդիր չի լինի ՀԱՊԿ–ի կողմից։

Իսկ եթե նա ուզում է, բայց չի կարողանում զենք գնել, ապա անելիք չունի պետության ղեկին։ Ամեն դեպքում ինքը պետք է հեռացվի, որպեսզի Հայաստաանն ապրելու շանս ստանա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը