Աշխարհ

14.09.2011 09:47


Էրդողանը կոչ է արել ընդունել Պաղեստինի անկախությունը 1967թ. սահամաններով

Էրդողանը կոչ է արել ընդունել  Պաղեստինի անկախությունը 1967թ. սահամաններով

Ինչպես հայտնում է «lenta.ru»–ն, սեպտեմբերի 13–ին Կահիրեյում կայացած  Արաբական պետությունների լիգայի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությամբ ցուցադրվոած նրա ելույթը մի քանի անագամ ընդհատվել է բուռն ծափահարություններով։

Էրդողանն իր ելույթի հիմնական մասը  նվիրել է մերձարևելյան տարածաշրջանի խնդիրներին։  Նրա խոսքերով՝ 1967թ. սահամաններով պաղեստինյան անկախության ճանաչումը «ոչ թե հնարավորություն է, այլ անհրաժեշտություն»։

Այս առումով նա աշխարհի բոլոր  երկրներին կոչ է արել ՄԱԿ–ի գլխավոր  ասամբլեայի նստաշրջանի ժամանակ աջակցել Պաղեստինի անկախության ճանաչման հայցին։

Թուրքիայի վարչապետը նաև  քննադատություն է տեղացել Իսրայելի վրա՝ որն, ըստ Էրդողանի, չի հետևում մարդու իրավունքներին, չի հարգում միջազգային իրավունքը, իրեն օրենքից բարձր է դասում, ինչի համար էլ այսօր  միջազգային մեկուսացման է արժանացել։

Թուրքիայի վարչապետը ընդգծել է, որ իսրայելական կառավարությունը լիիրավ կարող է վերադարձնել իր հարևանությունն ու համագործակցությունը, եթե դառնա «ավելի խելացի, պատասխանատու, լուրջ ու նորմալ պետություն»։

Էրդողանը  հստակեցրել է, որ դրա համար Իսրայելը պետք է ներողություն խնդրի 2010թ.–ին «Ազատության նավատորմի» վրա հարձակման հետևանքով սպանված մարդկանց համար։

–Մի կողմից Իսրայելը իր ամողջ ուժով աշխատում է ապահովել իր օրինականությունը հարևանների աչքերում, իսկ մյուս կողմից  նա անընդհատ գնում է անպատասխանատու քայլերի, ինչը խզում է այդ օրինականությունը,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը