Քաղաքական

27.09.2022 13:26


Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով հեռացնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել

Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով հեռացնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ Դատախազությունից օրեր առաջ հայտնել էին, որ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

Tert.am-ը Քննչական կոմիտեից փորձել պարզել, թե արդյոք նախաձեռնվել է քրեական վարույթ դեպքի առնչությամբ։

«Ոչ մի նորություն, չկա, այս մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Եթե մինչև այժմ չի հարուցվել, չի էլ հարուցվի»,-ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21֊ին զոհված զինծառայողների հարազատները բռնի ուժով հեռացվել էին Եռաբլուրից` իշխանական վերնախավի` Եռաբլուր այցից առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը