Քաղաքական

27.09.2022 12:37

Պետդեպը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ հանդիպելու հավանականությունը

Պետդեպը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ հանդիպելու հավանականությունը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը և մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ հանդիպելու նրա կոչին:

Ճեպազրույցին մասնակցող լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Պետքարտուղարությունն ունի ընտրված վայր և ամսաթիվ:

«Դա պետք է որոշեն երկու երկրները, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջականորեն շարունակվող ներգրավվածությունը ոչ միայն բխում է նրանց շահերից, այլև տարածաշրջանի և դրանից դուրս շահերից: Մենք առաջարկել ենք օգնել երկկողմանի, եռակողմ, բազմակողմ (ձևաչափերով), և իհարկե ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում։ Մենք կանոնավոր կապի մեջ ենք ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Դա կշարունակվի»,-եզրափակել է Փրայսը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։