Քաղաքական

13.09.2011 16:17


ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավարն ավելի քան համոզված է, որ արտահերթ ընտրություններ լինելու են

ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավարն ավելի քան համոզված է, որ արտահերթ ընտրություններ լինելու են

«7օր»–ի հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք արտահերթ համապետական ընտրությունների հավանականությանը, ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը պատասխանել է.

–Օր օրի խորացող ճգնաժամը,  թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների ձախողումը  հանգեցնելու են արտահերթ ընտրությունների անցկացման: Դա հասկանալու է անգամ  իշխանությունը: Այս  պարագայում արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն.  դրանց անցկացումն անխուսափելի է:

Իսկ հարցին՝ ինչպե՞ս է ՀԱԿ-ն իշխանություններին ստիպելու արտահերթ ընտրություններ նշանակել, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ, ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավարը պատասխանել է.

–Նախ՝  վստահ   եմ՝  իշխանությունն,  ի վերջո,  համոզվելու է,  որ  ստեղծված  իրավիճակից  միակ  ելքն  արտահերթ  ընտրություններ անցկացնելն է,  և հետո  ժողովուրդն  է  ստիպելու, պարտադրելու, որպեսզի  վարչախումբը  ժամ  առաջ   որոշում  կայացնի  դրա վերաբերյալ: Եվ  դա  տեղի  է  ունենալու շատ  մոտ  ապագայում, ես  ավելի  քան  վստահ  եմ: Իսկ եթե, այնուամենայնիվ,  իշխանությունը չունենա բավարար քաղաքական կամք և  բանականություն, կհամարվի, որ քաղաքակիրթ ճանապարհով իշխանափոխության    հնարավորությունը սպառված է: Եթե  ազատ, արդար ընտրություններով հասարակությունն ի վիճակի չէ ձևավորել օրինական իշխանություն, ապա  ապստամբությունը դառնում է  սահմանադրական նորմ:  Եվ  հասարակությունը պիտի օգտվի իր այս միակ և վերջին հնարավորությունից:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը