Աշխարհ

25.09.2022 19:29


Մոտ 17 կիլոմետր հերթ է գոյացել. ռուս տղամարդիկ ոտքով հատում են սահմանը. Ինչ է կատարվում Վերին Լարսում (տեսանյութ)

Մոտ 17 կիլոմետր հերթ է գոյացել. ռուս տղամարդիկ ոտքով հատում են սահմանը. Ինչ է կատարվում Վերին Լարսում (տեսանյութ)

Վերին Լարսի անցակետում կիլոմետրանոց հերթ է գոյացել, իրավիճակը շարունակում է մնալ լարված: NEWS.am-ի հետ զրույցում այնտեղ գտնվող Էդգար Աղասյանը պատմեց, որ անցակետում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Անտերանոց է, 42 ժամ հերթի մեջ ենք, 10 ժամ Օսեթիայի սահմանին: Մոտ 17 կիլոմետր հերթ է գոյացել, հիմնականում մինչեւ 30 տարեկան ռուս տղամարդիկ են, տեղացիներին գումարով մոտեցնում են սահմանին, իրենք գնում, հետ են վերադառնում, մենք դեռ կանգնած ենք, հերթը չի շարժվում: Ռուս տղամարդիկ նույնիսկ իրենց պայուսակները վերցրած ոտքով հատում են սահմանը, կամ էլ գումար են տալիս, որ հերթից դուրս գան ու հասնեն սահման»,-ասաց նա:

Նշենք, որ Ռուսաստանում օրերս հայտարարված մոբիլիզացիայի պատճառով շատերը սկսեցին լքել երկիրը ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով:

Այս խորագրի վերջին նյութերը