Երևանի՞, թե՞ Էրիվանի քաղաքապետ է ուզում դառնալ «սբխեչի ուլի» դեմքով Ավինյանը
Երեկ «սբխեչի ուլի» դեմքով Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։ Նշանակվեց մայրաքաղաքի ավագանու ինչպես նիկոլական, այնպես էլ ԲՀԿ–ական, էդմոնմանրուքյանական կադր Խաժակյանի ձայներով (գումարած՝ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատողի կուսակից ճղճղան կնիկը և խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի ու համատեղությամբ էդմոնաարամախառն «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը)։ Ահա այս համերաշխ անսամբլը «սբխեչի ուլին» տվեց փոխքաղաքապետի կարգավիճակ։
2018–ից հետո «սբխեչի ուլի» դեմքով Ավինյանը շատ արագ հարստացավ, ստացավ հսկայական հնարավորություններ։ Նա համարվում է Նիկոլի ֆինանսական կայսրության կառավարիչներից մեկը։ Նրան Հայկ Մարությանից հետո փաստացի հանձնվել էր նաև Երևանը։ Գործող քաղաքապետը «մեխի գլխի» կարգավիճակ ունի։ Ժողովրդավարությունից, թափանցիկությունից և այլ «պուպուշ» բաներից խոսող նիկոլենք Երևանի կառավարումը գերստվերային են դարձրել։ Տևական ժամանակ է, ինչ փաստացի քաղաքապետ է աշխատում Տիգրան Ավինյանը, ով շտապել էր «Սուրմալուի» ողբերգության ֆոնին գովազդվել։
Հիմա «սբխեչի ուլին» տվել են քաղաքապետարանի յուղոտ ոլորտները՝ թաղապետարանների հետ աշխատանք, շինարարություն, կանաչապատում և այլն։ Սա նշանակում է, որ ընտրություններից մեկ տարի առաջ Ավինյանին տալիս են լծակներ, որպեսզի նա կարողանա քաղաքապետի աթոռին հայտնվել։ Նրա ձեռքում են կենտրոնացվելու վարչական ու ֆինանսական ռեսուրսները։ Եթե սրան էլ գումարում ենք ընտրակեղծիքների հնարավորությունը, ապա պարզ է դառնում, որ Տիգրանին ամեն կերպ ուզում են բրդել քաղաքապետի պաշտոնին։
Ուշադրությու՛ն դարձրեք․ երբ նիկոլենց պետք է իշխանությունը պահել կամ պաշտոն զավթել, իրենք շատ լավ հաշվարկներ են անում, ամեն մի մանրուք հաշվի են առնում, հետևողական են։ «Սբխեչի ուլին», օրինակ, մեկ տարի առաջ նշանակում են, որ լծակներին տիրապետի, պատրաստվի, փողերը կենտրոնացնի և այլն։ Իսկ ահա երբ խնդիրը վերաբերում է մեր երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, սրանք դառնում են դեբիլ, անհեռատես և այլն։ Այսինքն՝ իշխանությունը պահելու հարցում գերուշադիր, գերճշգրիտ ու գերհետևողական են, իսկ մյուս հարցերում՝ ոչ։ Դա նշանակում է, որ սրանք իրականում հաշվարկված ու հետևողականորեն քանդում են բանակը, փլուզում են մեր երկրի անվտանգության համակարգը։ Թե չէ ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմող երկրում տևական ժամանակ բանակի գլխավոր շտաբի պետ չեն նշանակում, ուժային կառույցների ղեկավարներ են նշանակում պատահական մարդկանց, մի խոսքով փլում են ամեն ինչ, բայց հենց խոսքը վերաբերում է իրենց իշխանությանը, շատ լավ գիտեն, թե երբ և ինչ անել։ Նշանակում է, որ ինչ անում են, գիտակցված են անում։
Ի դեպ, Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ձգտում դառնալ այն պահին, երբ Նիկոլը ՄԱԿ–ի ամբիոնից առաջարկում է Ալիևին ցույց տալ Հայաստանի քարտեզը՝ հատուկ նշելով, որ Ադրբեջանի ղեկավարը Երևանը համարում է ադրբեջանական։
Եթե Ալիևին մնա, ապա Հայաստանը քարտեզի վրա պետք է չլինի ու դառնա թուրք–ադրբեջանական տարածք։ Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» հենց սա էլ ենթադրում է։ Այնպես որ «սբխեչի ուլը», ըստ «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգի, ուզում է դառնալ ոչ թե Երևանի, այլ Էրիվանի քաղաքապետ։ Բայց դե սրանց դա չի մտահոգում։ Կարևորը պաշտոնի լինեն, թալանեն։ Էս անհայրենիքների համար ի՞նչ տարբերություն, թե ում տիրապետության տակ կթալանեն և ում կմուծվեն թալանի փայով։

Հայկ Ուսունց